Անվճար առաքում 10․000 դրամ և ավելի գնումների դեպքում
Գտնված Ապրանքներ

Սույն Պայմաններն ու դրույթները կիրառվում են Olly.am կայքի օգտագործման, պատվերների, վճարումների, առաքման և վերադարձի նկատմամբ։ Կայքից օգտվելով՝ օգտատերը ընդունում է սույն պայմանները։


1. Ընդհանուր դրույթներ

1.1. Olly.am («Խանութ») իրականացնում է մանկական հագուստի և հարակից ապրանքների վաճառք։

1.2. Կայքից օգտվելը համարվում է սույն պայմանների լիարժեք ընդունում։

1.3. Խանութն իրավունք ունի փոփոխել պայմանները ցանկացած ժամանակ՝ առանց նախնական ծանուցման։


2. Պատվերներ

2.1. Պատվերը համարվում է ընդունված միայն հաստատման դեպքում։

2.2. Խանութն իրավունք ունի հրաժարվել կամ սահմանափակել պատվերի կատարումը։

2.3. Պահեստային անհասանելիության դեպքում հաճախորդը տեղեկացվում է։


3. Գներ և վճարում

3.1. Բոլոր գները նշված են ՀՀ դրամով (AMD)։

3.2. Վճարումները կատարվում են բացառապես քարտային (online card payment) եղանակով։

3.3. Հաստատված պատվերի գինը ենթակա չէ փոփոխման։


4. Առաքում

4.1. Առաքումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայփոստի միջոցով։

4.2. Առաքման ժամկետը՝ մինչև 5 աշխատանքային օր՝ պատվերի հաստատումից հետո։

4.3. Առաքման արժեքը՝

  • 500 ՀՀ դրամ՝ մինչև 10,000 ՀՀ դրամ պատվերի դեպքում
  • Անվճար՝ 10,000 ՀՀ դրամ և ավելի պատվերի դեպքում

4.4. Առաքման ուշացումները չեն համարվում Խանութի պատասխանատվություն, եթե պայմանավորված են Հայփոստով կամ ֆորս-մաժորով։


5. Վերադարձ և փոխանակում

5.1. Վերադարձը թույլատրվում է գործող օրենսդրության համաձայն։

5.2. Ապրանքը պետք է լինի չօգտագործված, չվնասված, պիտակավորված և իր սկզբնական փաթեթավորմամբ։

5.3. Վերադարձը պետք է իրականացվի 14 օրվա ընթացքում՝ այն պահից, երբ ապրանքը հասել է հաճախորդի կողմից նշված Հայփոստի մասնաճյուղ։

5.4. Վերադարձը իրականացվում է միայն Հայփոստի միջոցով։

5.5. Վերադարձի առաքման ծախսը կրում է հաճախորդը, բացառությամբ սխալ կամ թերի ապրանքի առաքման դեպքերի։

5.6. Խանութն իրավունք ունի մերժել վերադարձը՝ պայմաններին չհամապատասխանելու դեպքում։

5.7. Հիգիենիկ բնույթի որոշ ապրանքներ վերադարձի ենթակա չեն։


6. Անձնական տվյալներ

6.1. Տվյալները մշակվում են միայն պատվերի իրականացման նպատակով։

6.2. Տվյալները չեն փոխանցվում երրորդ անձանց՝ բացառությամբ վճարային և առաքման ծառայությունների։

6.3. Օգտատերը պատասխանատու է տվյալների ճշգրտության համար։


7. Մտավոր սեփականություն

7.1. Կայքի ամբողջ բովանդակությունը պատկանում է Olly.am-ին։

7.2. Բովանդակության ցանկացած օգտագործում առանց գրավոր թույլտվության արգելվում է։


8. Պատասխանատվության սահմանափակում

8.1. Խանութը պատասխանատվություն չի կրում տեխնիկական խափանումների կամ երրորդ կողմի ծառայությունների աշխատանքի համար։

8.2. Կայքի անխափան աշխատանքը չի երաշխավորվում։

8.3. Խանութը չի պատասխանատու ֆորս-մաժորային իրավիճակների հետևանքների համար։


9. Կապ

📞 +37491916252

📩 info@olly.am